Արարատի մարզի Մխչյան, Բանավան և Նշանավան համայնքների գյուղապետերը դուրս են եկել ՀՀԿ-ից: Երեկ ՀՀԿ-ից դուրս գալու դիմումներ էին ներկայացրել 13 հանրապետականներ՝ Հովիկ Աբրահամյանի եղբայր Հենրիկ Աբրահամյանը, ազգականներ՝ ՀՀԿ Արարատի տարածքային խորհրդի նախագահ, պատգամավոր Կարինե Պողոսյանը, Արտաշատի փոխքաղաքապետ Գագիկ Պողոսյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի և քաղաքապետարանի աշխատակիցներ: